ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց անձնագրերում որպես ծննդավայր նշվում Ադրբեջանը

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց անձնագրերում, որոնք ՀՀ քաղաքացիություն են ստացել, ծննդավայրը նշվում որպես Ադրբեջան։

Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է այդ հարցադրումների իրավական և տեխնիկական հիմնավորումները։ 

«Անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։ Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում»,- նշված է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ։

 Նախարարությունից ընդգծում են, որ տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից նման բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։

 «Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում նշված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում են։ Հարցի իրավաչափ կարգավորման նպատակով անձի նոր փաստաթղթավորման դեպքում ծառայությունը բացառապես առաջնորդվում է միջազգային ստանդարտով»,- ասված է ՆԳՆ-ի պարզաբանման մեջ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930