Վիետնամի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի Վիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լե Թու Հան և Վիետնամի խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանի, խմբի անդամներ Արուսյակ Մանավազյանի և Գեղամ Նազարյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930