Հանրապետության հրապարակում տեսանյութ տարածած թուրք բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել տարածքային ամբողջականությունը խախտելու հատկանիշներով. ՔԿ

Թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի՝ Հանրապետության հրապարակում տեսանյութի հրապարակման գործով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր):

Այս մասին Tert.am-ին հայնտեց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրն այցելել էր Հայաստան և սոցիալական ցանցերում տեսանյութեր հրապարակել՝ Երևանն անվանելով «պատմական ադրբեջանական»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031