Հայաստան կժամանի Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը

Ապրիլի 1-ին Հայաստան է ժամանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

կազմակերպել 2025 թվականի ապրիլի 1-5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան ԹԱՆ ՄԱՆԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասվում է կարգադրությունում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031