Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Մհեր Շիրինյանին ազատել Պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից»,- ասվում է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։

Մհեր Շիրինյանը պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ էր նշանակվել մոտ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի մայիսի 15-ին:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930