Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն:

Ինչպես հայտնում են նախարարությունից, Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին և ներդրումային միջավայրին։

Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված՝ միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։

Նախարար Միրզոյանին ներկայացվել է նաև կենտրոնի մաս հանդիսացող «AIFC Expat» կենտրոնի գործունեությունը, որը նորարարական լուծումներով «մեկ պատուհան» սկզբունքով ապահովում է Ղազախստան ժամանող օտարերկրացիներին անհրաժեշտ ծառայությունների մատուցումը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031