Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը

Երևանի ավագանին 51 կողմ ձայնով ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։ Նախատեսվում է հանրային տրանսպորտն անվճար դարձնել նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

«Նման շնորհակալություն մենք ունենք ասելու այն մարդկանց, որոնք առանց մի ակնթարթ մտածելու գնացել, պայքարել են 90-ականներին, 2016 թ., 44-օրյա պատերազմի ժամանակ, և կորցրել են առողջության մի մասը»,- ասել է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031