ԵՄ-ին ՀՀ անդամակցության նախագծի մասով հետքայլ չկա. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին նախագծի մասով հետքայլ չկա։

«Տեխնիկական խնդիր է։ Ոչ մի բան չկա։ Արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Աշխարհում ընկալում կա, որ արդեն ընդունել ենք, մենք ենք ասում՝ չէ, դեռ երկրորդ ընթերցում էլ կա»,- ասել է նա:

Նշենք, որ նախորդ քառօրյային նախագիծը չընդգրկվեց օրակարգ, տարբեր շրջանակներում քննարկվեց, որ իշխանությունն այդ մասով հետքայլ է անում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031