Աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն. ՓԲԸ-ի մամուլի խոսնակ

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը ի պատասխան մամուլում տարածվող տեղեկությունների գրել է.

«Ի պատասխան մամուլում տարածվող այն տեղեկությունների, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի «Ժոնգ թոնգ» մակնիշի տ/մ-ի 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձերը, ազատման դիմում է գրել:

«Ժոնգ թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից։ Աշխատավարձը փոխանցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև հաջորդ ամսվա 15-ը»,- գրել է նա ։

Նշենք, որ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնել էր, որ 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031