Մ23 ԵԱ. Ըմբիշ Վիգեն Նազարյանը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօրվանից մրցագորգ են դուրս եկել հունահռոմեականները: Հայաստանի ներկայացուցիչ, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը մեկնարկում գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ և 7:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցագորգ են դուրս եկել նաև 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը, 63 կգ քաշային Դավիթ Ժոտյանը և 72 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը, որոնք մեկնարկում զիջել են իրենց մրցակիցներին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031