Skip to main content

Սիրիայում 340 խաղաղ բնակիչ է սպանվել

Վերջին օրերին Սիրայի ծովափնյա շրջաններում տեղի ունեցած բախումների ընթացքում ավելի քան 340 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցի ղեկավար Ռամի Աբդուլռահմանը։

Նրա խոսքով՝ զոհերի ճնշող մեծամասնությունը Սիրիայի բնակչության ավելի քան 10 տոկոս կազմող ալավիների համայնքից են։ Սիրիացի իրավապաշտպանի խոսքով՝ սպանությունները կատարվել են կառավարական զորքերի և դրանց հետ համագործակցող զինյալների կողմից։

Ավելի վաղ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ կառավարական ուժերի՝ «Ասադի ռեժիմի մնացորդների դեմ իրականացվող գործողության ընթացքում խաղաղ բնակիչների դեմ բռնության առանձին դեպքեր են արձանագրվել»։

Լրահոս

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը տեսնում է որպես ԵԱՏՄ անդամ և ակնկալում է, որ երկիրը կշարունակի համագործակցությունը միության շրջանակում։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է, իսկ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 12,4 մլրդ դոլարի։ «Մենք շատ ենք հույս ունենում, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ»,- ասել է նա։

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031