Մարտի 8-ը նաև օր է, որը հիշեցնում է՝ որքան կարևոր է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություններ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առիթով:

«Սիրելի՛ կանայք, սիրելի՛ աղջիկներ,

Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այլ նաև օր, որը հիշեցնում է, թե որքան կարևոր է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություններ ու ազատություն ընտրելու իրենց ուղին։

Ցանկանում եմ, որ այս օրը լինի ուրախ, լի ուշադրությամբ ու ջերմությամբ։ Թող ձեր ձայնը միշտ լսելի լինի, ձեր ընտրությունները՝ հարգված, իսկ օրերը՝ լեցուն հաջողություններով։

Շնորհավոր ձեր տոնը»,- գրել է Տիգրան Ավինյանն ու տեսանյութ հրապարակել։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031