Կրկին երկրաշարժ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս. գրանցվել է հետցնցում

Մարտի 8-ին` տեղական ժամանակով ժամը 10:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.91⁰ և արևելյան երկայնության 44.26⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930