Կանանց և տղամարդկանց կոլեկտիվ ինտելեկտի ներկայացվածությունը երաշխավորելու է պետության առաջընթացը. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առիթով:

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։

Մեր երկրում հասարակական ու քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությունը գնալով մեծանում է, կանանց վերագրվող դերերի բովանդակությունը՝ ևս։ Եվ սա կանանց ներուժի լիարժեք կիրառման հնարավորությունների ընդլայնման մասին է խոսում։

Կանանց և տղամարդկանց կոլեկտիվ ինտելեկտի ներկայացվածությունը թիմում և ղեկավար պաշտոններում բերում է ավելի ստեղծագործ մտքի, խնդիրների բազմակողմանի ուսումնասիրությանն ու լուծումների ամբողջականությանը, ավելի բարձր կարգապահության, խնդիրների վրա կենտրոնացումից դեպի խնդիրների լուծման մոտեցումների ձևավորման, և սա վստահաբար երաշխավորելու է առավել ներդաշնակ հասարակության կառուցումն ու պետության հիմնավոր առաջընթացը։

Առանձնահատուկ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության համակարգի բոլոր կանանց՝ կարևորելով նրանց դերը պետության հանրային անվտանգության ապահովման բարդ և պատասխանատու գործում։

Սիրելի՛ ծառայողներ, աշխատողներ, դուք ձեր օրինակով փաստում եք, որ կանայք կարող են լինել նաև արհեստավարժ ոստիկան, փրկարար, անվտանգային և հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մասնագետ։

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ ստեղծելու և արարելու անսպառ եռանդ, սեր ու ջերմություն»,- ասվում է ուղերձում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930