«Օսկար 2025». «Անորան» արժանացավ 5 մրցանակի, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» և «լավագույն ռեժիսոր» անվանակարգերում

Լոս Անջելեսում կայացած «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» կատակերգական դրաման, իսկ Շոն Բեյքերը համարվեց «լավագույն ռեժիսոր»։

«Լավագույն գլխավոր դերասանուհի» անվանակարգում հաղթել է Մայքի Մեդիսոնը՝ մերկապարուհի Անորա Միխեևայի դերի համար։ «Անորա»-ն «Օսկար» է ստացել նաև «Լավագույն սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։

Ֆիլմը գլխավոր մրցանակի էր արժանացել նաև 2024-ին Կաննի միջազգային կինոփառատոնում։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել էր «Անորա» ֆիլմի ռուս դերասան Յուրա Բորիսովը։ Նա մրցանակ չստացավ, այս մրցանակը շնորհվեց Կիրան Կալկինին՝ Ջեսսի Այզենբերգի «Իրական ցավ» ֆիլմում իր դերի համար:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին Զոի Սալդանան է՝ ռեժիսոր Ժակ Օդյարի «Էմիլիա Պերես» ֆիլմում դերակատարման համար։

«Լավագույն դերասան» անվանակարգում երկրորդ անգամ «Օսկար»-ի արժանացավ Էդրիեն Բրոուդին՝ ռեժիսոր Բրեդի Քորբեթի «Բրուտալիստը» ֆիլմում ճարտարապետ Լասլո Տոթի դերի համար։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31