Տեսանյութում պատկերված անձինք Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ-ն պարզաբանում է

Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է տարածել երեկ երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ, որում մի քանի տղամարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում «Ղարաբաղի մասին» երգ են կատարում:

ԱԱԾ-ն հայտնել է, որ տեսանյութում պատկերված անձինք Իրանի քաղաքացիներ են՝ Նադեր Ղաֆարին, Համեդ Ազիզի Մալեկին, Մեհդի Մոհամմադին, Բեհզադ Ղաֆարի Շաբանլոուն, Միլադ Ղահրամանիաֆշարը:

Այս անձինք, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Հայաստանում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930