Մեր բոլոր զինվորներին մաղթում եմ ամուր առողջություն, անփորձանք ծառայություն․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը որդու նկարն է հրապարակել և շնորհավորել Բանակի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ:

Մեր բոլոր զինվորներին մաղթում եմ ամուր առողջություն, անփորձանք ծառայություն և եղբայրական հոգածություն իրար հանդեպ:
Մենք անսահման հպարտ ենք ձեզանով։

Մեր պետության սահմաններին` անսասանություն, մեր ժողովրդին` խաղաղ արարում»,-գրել է նա:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ իր որդին ծառայում է և ինքը հպարտ է, որ զինվորի մայր է։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031