Մոսկվան ԱՄՆ-ից դեռ սպասում է ազդակների՝ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման վերաբերյալ. Պեսկով

Մոսկվան Միացյալ Նահանգներից դեռ սպասում է ազդակների՝ Պուտին-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպման վերաբերյալ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է. — «Առայժմ ազդակ չենք ստացել։ Պատրաստակամությունը պահպանվում է, նույն պատրաստակամությունը, ինչպես լսել ենք, ամերիկյան կողմի մոտ է»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 24-ին հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու ցանկության մասին։ ԱՄՆ նախագահն էլ դրանից մեկ օր առաջ էր ռուսաստանցի պաշտոնակցի հետ անհապաղ հանդիպելու պատրաստակամություն հայտնել:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031