ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է բազմաթիվ հանցագործությունների մեջ շինծու մեղադրվող ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և այլ անձանց քրեական գործով բաց նախապատրաստական ​​դատական ​​նիստը։ Այդ մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը։

 Նշվում է, որ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ ընթացող դատավարության ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ապահովվել են հայերեն լեզվի թարգմանիչներով ու դատապաշտպաններով։

 ԼՂ նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին, որի ընթացքում կհրապարակվեն միջնորդությունների վերաբերյալ որոշումները։ 

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728