ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագծում ժամկետների և հստակ մեխանիզմների մասին խոսք չկա. Միրզոյան

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծում անդամակցության ժամկետների և հստակ մեխանիզմների մասին խոսք չկա. այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա քաղհասարակության նախաձեռնությունն է: Կազմակերպությունները, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, հավաքել են 50,000 ստորագրություն և նախաձեռնությունն ավտոմատ կերպով դարձել է օրինագիծ… Ակնկալվում է, որ խորհրդարանը կողմ կքվեարկի դրան»,-ասել է նա:

Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասել էր, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն։ Ըստ նրա՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728