Հեծանիվի եղանակ չի, ես էլ մետրոյով եկա աշխատանքի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ աշխատանքի է գնացել մետրոյով:

«Հեծանիվի եղանակ չի, ես էլ մետրոյով եկա աշխատանքի»,-գրել է վարչապետը:

Նա ցույց է տվել QR կոդով կտրոն վերցնելու գործընթացը, հայտնել,որ մետրոյում հանդիպել է մի քաղաքացու, որն ունեցել է երկրորդ կարգի հաշմանդամություն և տեղյակ չի եղել, որ փետրվարի 1-ից կարող է երթևեկել անվճար:

Վարչապետի փոխանցմամբ՝ ուղևորատոմսի անկանխիկ վճարման համակարգից ինքն օգտվում էր առաջին անգամ և տպավորված է:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031