Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել է

Նորավանքում վառվել է Համահայկաան ձմեռային երկրորդ խաղերի ջահը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ:  Բացումը փետրվարի մեկին ժամը 18:30-ին՝ Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է:  Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,-գրել է Հարությունյանը:

Փետրվարի 1-7-ը կկայանան Համահայկական երկրորդ խաղերը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031