Հրապարակվել են կադրեր՝ Բաքվում Արցախի ղեկավարների «դատավարությունից»

Ադրբեջանական ԶԼՄ–ները լուսանկարներ են հրապարակել Բաքվում ապօրինի ձերբակալված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների բեմադրված «դատավարությունից»:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ այդ երկրում ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի կեղծ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական ​​մեղադրանքը պաշտպանում է վեց դատախազ:

«Գլխավոր դատախազ Քամրան Ալիևի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է դատախազության աշխատակիցների խումբ, որը կպաշտպանի Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի և Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով պետական մեղադրանքը»,- ասված է Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930