Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հունվարի 17-ին կայացած հեռախոսազրույցից։  հեռախոսազրույցի մանրամասները ներկայացված են Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր։

 Կրեմլում նշել են, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Հաղորդագրության համաձայն՝ ի լրումն 2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի՝ կողմերը քննարկել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման որոշ հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում։

 «Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված է հաղորդագրությունում։

 Հաղորդվում է, որ կողմերն արձանագրել են ԵԱՏՄ-ի շրջանակներում համատեղ աշխատանքից զգալի գործնական օգուտներն, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728