Ազատություն Ռուբեն Վարդանյանին և հայ գերիներին․ Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում պահվող անձանց

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանն ու հայ գերիներին։

«Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում Մխիթարյանը կիսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ և օգտագործել «Ազատություն Ռուբեն Վարդանյանին: Ազատություն հայ գերիներին» հեշթեգերը:

«X»-ի իր միկրոբլոգում Մխիթարյանը հրավիրել է ՄԱԿ-ի, ՄԱԿ-ի մի շարք կառույցների, Amnesty International-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Մարդու իրավունքների հիմնադրամի, Միջազգային քրեական դատարանի ուշադրությունը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանում հունվարի 17-ից սկսվում են շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930