Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր:

 Այս մասին հունվարի 8-ին ասուլիսին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք,  որպեսզի նման  իրավիճակ չունենանք:  Այդ աշխատանքներով  պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու  են: Պահեստային առկա թվաքանակը արդեն օգտագործվել  է, դրանք  տեղադրվել են MAN  մակնիշի ավտոբուսներում  և տրոլեյբուսներում: Իսկ արդեն   փետրվար, մարտ ամիսներին նախատեսում ենք  տեղադրման աշխատանքները շարունակել, քանի որ արդեն նոր վալիդատորների պատվերը իրականացված է »,- ասաց Գրիգորյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031