Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացրել Է Ուկրաինայի դեմ միջուկային զենք չկիրառել

Ռուսաստանը դիտարկում էր Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ Չինաստանը Ռուսաստանին նախազգուշացրել Է Ուկրաինայի դեմ միջուկային զենք չկիրառել։ Այս մասին փոխանցում է «РБК-Украина»-ն։

ԱՄՆ-ն «շատ մտահոգված էր», քանի որ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, դիտարկում էր Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառելու տարբերակը։

«Նույնիսկ եթե միջուկային հարված հասցնելու հավանականությունը 5 տոկոսից հասել է 15 տոկոսի, երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, ավելի լուրջ բան չկա», — ասել է Բլինկենը:

Բլինկինի խոսքով՝ ԱՄՆ-ն հիմքեր ունի ենթադրելու, որ Չինաստանը կապ է հաստատել Ռուսաստանի հետ և ասել է «մի արեք դա»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031