Աղմուկ է բարձրացել, թե Վատիկան այցի ժամանակ անհավանական ծախս է արվել. վարչապետը ցույց է տվել վարձված սենյակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա։ Տեղադրում եմ Հռոմի` մեզ համար վարձված սենյակի տեսանյութը: Ես նույն օրը վերադարձել եմ, Աննան մնացել է այս սենյակում, որովհետեւ միջպետական հրավերով պիտի այլ միջոցառման մասնակցեր։ Պետբյուջեից ծախսվել է 787 հազար դրամ»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել էր Սուրբ Աթոռ (Վատիկան):

Տեսանյութը Tvnews.am-ի տելեգրամյան ալիքում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031