Skip to main content

Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին, Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ ջերմորեն շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին։

Ըստ Կրեմլի կայքի՝ Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, Պուտինը նաև շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և մի քանի տասնյակ այլ երկրների ղեկավարներին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031