«Սիվիլնեթ»-ին առնչվող գործով Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրք

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վճարել է «Սիվիլնեթ»-ին առնչվող գործով հայցադիմումի համար նախատեսված 150 հազար դրամ պետական տուրքը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Ավելի վաղ դատարանը հետ էր վերադարձրել է Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ «Սիվիլնեթ»-ի՝ անհիմն համարելով պետական տուրքի համար արտոնություն տրամադրելու՝ Տիգրան Ավինյանի միջնորդությունը։ Քաղաքապետը հայցում պատճառաբանել էր, թե 150 հազար դրամ պետական տուրքը բավական մեծ գումար է, և այն վճարելու դեպքում էական անհարմարություն կպատճառվի իրեն ու ընտանիքին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031