Մանրամասներ՝ Ռուբեն Վարդանյանի քրեական գործից

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին ասված է Ադրբեջանի դատախազության և պետական ​​անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ։

«Նախաքննության ավարտի մասին ծանուցվել է ամբաստանյալ Ռուբեն Վարդանյանը և քրեական գործի մյուս մասնակիցները, որոնց հասանելի են եղել քրեական գործի բոլոր նյութերը՝ իրեղեն ապացույցներ, փաստաթղթեր, փորձաքննություններ և այլ նյութեր։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է ԱՀ գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննարկման»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է պատերազմ վարելու, ահաբեկչության, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930