Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու

Ավարտվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետը, դիմել է միայն մեկ թեկնածու՝ ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։

Այս մասին տեղեկացրել է մրցութային հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

Թեկնածուի բարեվարքության եզրակացությունը ստանալուց հետո՝ հունվարին, ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայությամբ կկազմակերպվի Երիցյանի հարցազրույցն ու քննությունը։ Անցողիկ շեմերը հաղթահարելու դեպքում Երիցյանի թեկնածությունը կներկայացվի նշանակման համար։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 18-ին պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031