Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. Տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են՝

32 լողամիջոց
695 կգ ձուկ
1 ապօրինի վաճառք
3 ապօրինի տեղափոխում
6 ձկնագողություն:
Լճից դուրս են բերվել՝

879 ձկնորսական ցանց
119 խեցգետնորսիչ:
Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը՝ 3.473.830 դրամ է։

Հարուցվել է 3 վարչական և 7 քրեական վարույթ։

Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններ։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ շուրջօրյա խստացված վերահսկողություն կիրականացվի նաև տոնական օրերին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031