Ինչ-որ կընե կառավարությունը՝ ճիշտ կընե, ինծի կըսեն՝ Լևոն Սարգսյանի փողերը լվացած եմ. Ջեմբերջյան. (տեսանյութ)

Եթե հանցավոր եմ՝ պետք է որ ձերբակալեն, շատ լավ է անում կառավարությունը, որ հանցագործներին բռնում է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։

«Բայց հնարավոր է, որ սխալմունք է եղել։ Մեղադրում են, որ ես Լևոն Սարգսյանի փողերն եմ լվացել»։

Հարցին, թե արդյոք Աննա Հակոբյանի հիմնադրամին գումարներ փոխանցելը կարո՞ղ է ազդել գործի վրա՝ Ջեմբերջյանը պատասխանեց, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ու մինչև հիմա բարեգործություն է անում։ «Բարեգործություն անելու եմ նաև հաջորդ կառավարության օրոք, ես ազգասեր մարդ եմ, իսկ կառավարությունը ճիշտ է անում»։

Դիտարկմանը, թե ստացվում է՝ Լևոն Սարգսյանի լվացած փողեր է ուղարկել ԱՆնա Հակոբյանին՝ նա պատասխանեց. «Վնաս չունի, սխալներ կարող են լինել, նախկինում էլ են եղել, հիմա էլ կան, ով աշխատում է՝ կարող է սխալներ էլ անել։ Իմ փաստաբանն աշխատում է, ես ցուցմունք եմ տվել։ Հիմա գործը քննվում է, եթե սխալ արած եմ, պետք է դատապարտվեմ։ Ես 100 տոկոսով վստահ եմ, որ սխալ չեմ արել»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031