Ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել, մի օր էլ մենք կխոսենք. Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ, ընդունելով 2025թ. համայնքային բյուջեն, շարունակելու են նախանշված ծրագրերի իրականացումը:

Դիմելով երևանցիներին՝ նա ասաց, որ այսօր կարևոր որոշումներ են ընդունել, որոնք ապահովելու են շարունակականությունն այն ծրագրերի, որոնք որ դեռևս սկսել են 2022-23 թվականից, որոշները՝ նույնիսկ 21 թվականից:

Նրա խոսքով՝ Երևան քաղաքում ավելի մեծ ծավալով բակեր, այգիներ, ճանապարհներ ու մայթեր եք կառուցելու, և շարունակելու են կառուցել և բարեկարգել մանկապարտեզները:

«Ոմանք՝ այս դահլիճում նստած, այս դահլիճից դուրս, իրենց անցյալը մի փոքր լավ չհիշելով, մեզ մոտավորապես իրենց վերաբերող պիտակներն են ուզում կպցնել:

Որտեղ ուզում եք այդ շոուն անել, ձեր փոշոտ անցյալը չեք կարող թաքցնել: Բա մի օր մենք էլ կխոսենք: Մեր համբերությունն էլ սահման ունի, և հետևապես վերջում արդեն վիրավորանքի մոտեցող բաների ժամանակ ես փորձում եմ մինիմալ լինել, որպեսզի շատ կտրուկ չարձագանքեմ, բայց արդեն մոտեցել ենք այդ կետին, որ սկսելու ենք արձագանքել և շատ վատ արձագանքել:

2025 թվականի բյուջեն Երևան քաղաքի, երևանցիների մասին է, մանկապարտեզներն օտարելու մասին չէ, որ մարդիկ չգիտեմ ինչ կարողանան տեղը սարքել, այգիները հետ բերելու մասին է, քաղաքի մասին և քաղաքացիների մասին է: Հետևապես այդպես հիմա է, և այդպես լինելու է, ինչքան էլ դա ձեզ դուր գա և դուր չգա»,- ասաց նա՝ ամփոփելով նիստը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031