Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և տուժած. առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1992 թ.) և «Opel» (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Օ․-ն (ծնված 1990 թ.) տեղում մահացել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները փակել են «Honda» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: