Վահագն Ալեքսանյանը պրիմիտիվ է որակել Ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ բանավեճից նախկին նախագահների հրաժարվելու պատճառները

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պրիմիտիվ է որակել ՀՀ նախկին նախագահների հրաժարվելը Ղարաբաղյան բանակցային գործընթացի թեմայով բանավեճից, որն առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Այս մասին Վահագն Ալեքսանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նախկին նախագահները բանավեճից փախչելու շատ պրիմիտիվ պատճառներ ունեն։ 

Բա հո չե՞ն գնալու ու լսեն, թե ոնց է ապացուցվում, որ տարիներ շարունակ Հայաստանի ժողովրդին հիմարի տեղ են դրել՝ գնացել ու բանակցել են մի բան, իսկ ժողովրդին ներկայացրել են 180 աստիճանով տարբեր բան։

 Հիմա էլ շարունակում են նույնն անել արդեն հետին թվով, հեռակա կարգով ու սեփական ներկայացուցիչների բերանով։

 Իսկ վարչապետի հետ բանավեճի ֆորմատում մածունը սև ներկայացնելու նրանց բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, ու ահա այս պրիմիտիվ փաստի արձանագրումն է, որ թույլ չի տալիս նրանց ընդունել բանավեճի հրավերը»,-գրել է Ալեքսանյանը:

Ավելի վաղ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները մեկնարկից ի վեր եղել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Փաշինյանը թեմայի շուրջ բանավեճի էր հրավիրել նախկին նախագահներին:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -