Մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հետևում է ՀՀ վարչապետի բանավեճի հրավերին հետևող՝ 30 տարի ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու համար բանակցած 3 նախկին նախագահների ներկայացուցիչների արձագանքներին ու փորձում վերլուծել, թե ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից կամ ինչո՞ւ իրենց դեմքով չեն հաղորդակցվում ժողովրդի հետ, այլ անմիտ գրառումներ ու հայտարարություններ են տարածում։

«Հետո հիշեցի՝ ախր, մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում»,- նկատել է նա:

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավիճել Լեռնային Ղարաբաղի թեմայով:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են նրա հետ բանավիճելու առաջարկը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031