Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին ԼՂ հակամարտության թեմայով բանավեճի առաջարկ է արել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով բանավեճի առաջարկ է արել Հայաստանի նախկին նախագահներին։

Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն: 

Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները մեկնարկից ի վեր եղել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Այդ գրառումից հետո ՀՀ նախկին նախագահների տարբեր թիմակիցներ քննադատել են վարչապետին՝ հերքելով նրա պնդումը։  

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031