WhatsApp-ը ևս կարգելափակվի Ռուսաստանում

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը հայտարարել է Ռուսաստանում WhatsApp մեսենջերի արգելափակման մեծ հավանականության մասին:

Նրա խոսքերը հնչել են դեկտեմբերի 19-ին «Ռոսկոմնադզոր» — ի տեղեկատվության տարածման կազմակերպիչների ռեեստրում WhatsApp-ի ընդգրկման ֆոնին: Սա պարտավորեցնում է ծառայությանը պահպանել օգտատերերի տվյալները և նամակագրությունները՝ դրանք տրամադրելով իրավապահ մարմինների պահանջով։ Այս մասին հայտնում է «Парламентская газета» պարբերականը:

Ավելի վաղ WhatsApp-ին բազմիցս տուգանել էին ռուս օգտատերերի տվյալների տեղայնացման պահանջները չկատարելու համար։ Այժմ մեսենջերը չի համագործակցում Ռուսաստանի իշխանությունների հետ, ինչը, պատգամավոր Սվինցովի կարծիքով, զգալիորեն մեծացնում է արգելափակման վտանգը:

Նա մատնանշեց Viber-ի վերջին արգելափակումը որպես նախադեպ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031