Այսօր գործակարգավարական նիստի ժամանակ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ԱՄՆ կատարած այցից հետո իմացել է թե ինչ գնով են ձեռք բերվել տոմսերը և ապշած է եղել այդ թվերից։
Ըստ քաղաքապետի, այդտեղ անտարբերության և անպատասխանատվության խնդիր կա։
«Նոյեմբերի 22-ի համար տոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, եթե մի օր ուշ ձեռք բերվեր հնարավոր է, կրկնակի ավել գումար վճարվեր»,- ասաց Ավինյանը։
«Ես որոշում եմ կայացրել այդ ծախսը ամբողջապես փոխհատուցել»,- ասաց նա և ավելացրեց, որ դա «Նոր տարվա նվեր» էր իր համար։