Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգության վայր է ժամանել Օլաֆ Շոլցը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, որտեղ ավտոմեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։

«Մագդեբուրգի հետ սգում է մեր ողջ երկիրը։ Սարսափելի է, թե որքան մարդ է սպանվել և վիրավորվել անհավատալի դաժանությամբ այստեղ՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառում:

Բոլոր զոհերին և նրանց ընտանիքներին մաղթում եմ ուժ և հոգու և մարմնի շուտափույթ ապաքինում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։ Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, ևս 205 մարդ վնասվածքներ են ստացել։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031