Շոլցը պետք է անհապաղ հրաժարական տա. Մասկը քննադատել է Գերմանիայի կանցլերին Մագդեբուրգի ողբերգության ֆոնին

Նախորդ գիշեր, Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակման մասին լուրերից հետո, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը սոցիալական ցանցում X-ում գրել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «պետք է անհապաղ հրաժարական տա»: Բացի այդ, նա Գերմանիայի կառավարության ղեկավարին անվանել է «ոչ կոմպետենտ հիմար»։

Նախօրեին Մասկը նաև մեկնաբանել էր Բունդեսթագի առաջիկա ընտրությունները՝ ասելով, որ «միայն AfD-ն կարող է փրկել Գերմանիան»։

Ինքը՝ Օլաֆ Շոլցը, ավելի մեղմ է արձագանքել Մասկի խոսքերին. նա հիշեցրել է, որ միլիարդատերերը նույնպես կարող են օգտվել խոսքի ազատությունից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031