Ավինյանը դատի է տվել երեք լրատվամիջոցի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ շաբաթում դատի է տվել երեք լրատվամիջոցի։ Այս մասին փոխանցում է Panorama.am-ը։

Դատալեքսի տեղեկություններով մեկ շաբաթվա ընթացքում Ավինյանը երեք հայց է ներկայացրել երեք լրատվամիջոցի՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի, «Օրագիր»-ի ու «Ժողովուրդ»-ի դեմ։

Առաջին երկու ԶԼՄ-ների դեմ հայցերը դատարանը ստացել է դեկտեմբերի 10-ին, «Ժողովուրդ»-ի դեմ հայցը՝ դեկտեմբերի 18-ին։

Ավինյանը դատարանի միջոցով ԶԼՄ-ներից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել։

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ հայցը դեկտեմբերի 18-ին մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սերինե Խաչատրյանին։

«Օրագիր»-ի դեմ հայցը մակագարվել է դատավոր Սարգիս Արմենակյանին։

«Սիվիլիթաս»-ի դեմ հայցը մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Ավինյանը «Սիվիլնեթ»-ի դեմ հայց է ներկայացրել «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հոդվածի համար։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031