Կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում լիգայի փուլի վերջին՝ 6-րդ տուրը։
Այսպիսով՝ հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։
1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Չելսին», միակ թիմը, որն ունի 100 տոկոսանոց արդյունք, «Վիտորիան», «Ֆիորենտինան», «Ռապիդը», «Լուգանոն», «Յուրգարդենը», «Լեգիան» և «Սերկլ Բրյուգեն»։
9-24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կվիճարկեն 1/8 եզրափակիչի մյուս 8 ուղեգրերը։ Այդ թիմերն են․
Յագելոնիա, Շեմրոկ, ԱՊՕԵԼ, Պաֆոս, Պանատինաիկոս, Օլիմպիա, Բետիս, Հայդենհայմ, Գենտ, Կոպենհագեն, Վիկինգուր, Բորաց, Ցելյե, Օմոնիա, Մոլդե, Բաչկա Տոպոլա։
Երևանի «Նոան» մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 31-րդ տեղը՝ վաստակելով 4 միավոր։
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին։