Լիահույս եմ՝ կստանանք 2029 թվականի երիտասարդական ԱԱ-ի անցկացման իրավունքը. Արմեն Մելիքբեկյան

2029 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության անցկացումը նոր խթան կլինի հայկական ֆուտբոլի զարգացման համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 25-րդ ընդհանուր ժողովի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Ֆուտբոլի աշխարհի երիտասարդների առաջնությունը հյուրընկալող պետություն լինելու համար Հայաստանում 7 նախագիծ է իրականացվելու՝ 4 ակադեմիայի շինարարությունն ու 3 մարզադաշտի կառուցում:

Մարզադաշտերի առումով կա որոշում՝ վերանորոգել Վանաձորի մարզադաշտը և այն դարձնել 10.000 հանդիսականի համար, ինչպես նաև Իջևանում կառուցել նոր՝ 10.000 տեղ ունեցող ստադիոն: Լիահույս եմ՝ մենք կստանանք 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության անցկացման իրավունքը: Այն լրջագույն խթան կհանդիսանա Հայաստանի համար ենթակառուցվածքների ստեղծման ու ֆուտբոլի զարգացան առումով»,- ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք՝ հունիսին հայտնի էր դարձել, որ Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ՝ ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031