IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում

Big Christmas Market with Coca-Cola ցուցահանդես-տոնավաճառն այս տարի ևս քաղաքը հարստացնելու է ամանորյա շնչով, հեքիաթային տրամադրությամբ ու շա՜տ նվերներով։ Տոնական այս ամենամեծ, իր մասշտաբներով բացառիկ տոնավաճառին, իհարկե, մասնակցում են նաև IDBank-ը, Իդրամը և idplus լոյալության հարթակը։ Բացի այդ, IDBank-ը, Իդրամն ու idplus-ն այս տարի որպես հովանավորներ են միացել տոնավաճառին։

Տոնավաճառն այս անգամ աննախադեպ մեծ մասշտաբներ ունի և անցկացվելու է դեկտեմբերի 18-ից 22-ը։ Ընկերությունների տաղավարները ամանորյա հատուկ առաջարկներ են ունենալու այցելուների համար, զարդարված են լինելու տոնական հեքիաթին համապատասխան ու ստեղծելու են բարձր տրամադրություն։

 Իդրամը հասանելի է լինելու մասնակից գրեթե բոլոր ընկերությունների տաղավարներում, որտեղ վճարելիս տոնավաճառի այցելուները կստանան 25% բոնուս։ Իսկ բոնուսները կարող են օգտագործել անմիջապես տոնավաճառի ընթացքում՝ տաղավարներից գնումների ժամանակ։ Ինչպես միշտ, այնպես էլ Ամանորին ընդառաջ տոնական գնումները շահավետ են լինելու Իդրամի հետ։ 

IDBank-ի և Իդրամի տաղավարում թիմը ավելի մանրամասն է ներկայացնելու ընկերությունների բոլոր պրոդուկտներն ու ծառայությունները, տեղում լինելու են նաև տերմինալներ, որպեսզի հաճախորդները կարողանան լիցքավորել իրենց դրամապանակներն ու վճարումներ կատարել QR-ով՝ օգտվելով բացառիկ բոնուսներից։ 

Դե ինչ, հանդիպում ենք դեկտեմբերի 18-22-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում։ Հաճելի ու շահավետ գնումներ ենք մաղթում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031