Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը շատ կարևոր է ՀՀ-ի համար. Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոստանում է՝ շուտով նոր բացահայտման մասին ենք լսելու։

«Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ բացահայտումը վերաբերելու է անտվանգային ոլորտին, որը կներկայացվի հանրությանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կոռուպցիայի մասի՞ն է լինելու՝ արձագանքեց. «Ո՛չ, ավելի մեծ վտանգ ներկայացնող»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031