Ենթադրում եմ՝ դատախազն ԱԺ կգա ու Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար կդիմի հայտնի գործով. Հակոբյան

Երեկ հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նրա փաստաբանը լրատվաիջոցներին հայտնել է, որ հավանաբար հունվար ամսին դատախազը կմտնի ԱԺ, կդիմի Աղազարյանին անձոենմխելիությունից զրկելու հարցով, դրանից հետո վերջինիս կկալանավորեն կամ տնային կալանքի կենթարկեն:

Մենաբանելով այս հայտարարությունը, ԱԺ «Քաղաքացիական պայանագիր» խմբակության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշել է.

«Հրապարակումներին ծանոթ չեմ: Ենթադրում եմ՝ դատախազն ԱԺ կգա ու Աղազարյանին անձեռնմխելիություից զրկեու համար կդիմի հայտնի գործի շրջանակում, որը վերաբերում էր մանր եղջերավոր անասունների կոռուպցիոն կամ չգիտեմ ինչ գործին, որը կար մինչ վարչապետի՝ Աղազարյանին մանդատից հրաժարվելու մասին խնդրանքը»:

ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացված մյուս պատգամավորին՝ Հակոբ Ասլանյանին նաև կուսակցությունից հեռացնելու որոշման մասին Հակոբյանը նշեց, որ ՔՊ վարչության նիստից հետո նոր կկարողանան իմանալ այդ մասին, եթե, իհարկե, օրակարգում այն ներառված լինի:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031