Հակոբ Արշակյանը կմեկնի Սաուդյան Արաբիա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեք օրով մեկնում է Սաուդյան Արաբիա:

Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1․«Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին մասնակցելու համար 2024 թվականի դեկտեմբերի 17-19-ը Ռիյադ (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:

2․Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031